Մեզ հիմա էլ է հարկավոր ԱՄՆ-ի օգնությունը. Սաակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նա խոսել է վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Վրաստանը, որպես Ամերիկայի դաշնակից, կարողացավ գնալ դեպի այն գաղափարները, որոնք կան Ամերիկայում՝ ազատությունն ու ժողովրդավարությունը։ Մենք ամենացածր կոռուպցիայի ցուցանիշն ունենք Եվրոպայում և համարվում ենք ամենաապահով երկիրը։ Վերջին 8 տարվա ընթացքում մենք զարգացրել ենք մեր տնտեսությունը, ինչպես նաև կարողացել ենք ստեղծել ազատ և ժողովրդավար կառավարման մոդել, ինչի ապացույցն իշխանության խաղաղ փոխանցումն էր, որն առաջին անգամ տեղի ունեցավ մեր երկրում և ինչի համար ես հպարտ եմ»,-ասել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ իրենց այժմ էլ շատ է պետք ամերիկացիների օգնությունը, և ,նախևառաջ, երկրի անկախության և ժողովրդավարության շարունակման համար։










