Նոր Sony թվային հեռադիտակը 3D-տեսանյութեր կձայնագրի (լուսանկարներ)
Sony ընկերությունը պատրաստվում է մոտ ժամանակում վաճառքի հանել կատարելագործված թվային հեռադիտակ, որը կունենա բազմաթիվ գործառույթներ, որոնցից ամենակարևորը սեփական տեսանյութը ստեղծելու հնարավորությունն է, գրում է rbc.ru-ն։
Sony DEV-50V մոդելը կունենա փոշուց և խոնավությունից պաշտպանող 850 գրամանոց պատյան և կլինի նախորդ մոդելից գրեթե 3 անգամ թեթև։
Հեռադիտակը թույլ է տալիս ձայնագրել 3D ձևաչափով տեսանյութեր։
Թվային հեռադիտակի վաճառքը կսկսվի 2013թ. հունիսին, իսկ կարժենա այն 2.000 դոլար։















