Ինքնասպանության փորձ Վանաձորում, 54-ամյա տղամարդը նետվել է կամրջից

08:16 • 15.05.13

Վանաձորում մայիսի 15-ին՝ ժամը 07.07-ին, անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 Հատուկ փրկարար ջոկատ առ այն, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից:
Ւնչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959թ. ծնված Ս. Հ.–ն Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:


Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: