Սիրիայում ընդդիմադիրները կրակ են բացել խաղաղ ցուցարարների ուղղությամբ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր ընդդիմադիր ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ և 3 զինծառայող, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Sky News-ին:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավում գտնվող Յարմուկ պաղեստինյան փախստականների ճամբարում: Ցույցը նվիրված էր արաբաիսրայելական պատերազմի 65-ամյակին: Պատերազմի արդյունքում շատ արաբներ ստիպված էին լքել իսրայելական և պաղեստինյան տարածքները: Ցույցին մասնացկել են Յարմուկի մի քանի տասնյակ բնակիչներ: Նրանք ստիպված էին լքել իրենց տները այն բանից հետո, երբ թաղամասի մի մասը անցել էր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ:
Ցուցարաները ընդդիմությունից պահանջում էին լքել Յարմուկը, որպեսզի նրանք վերադառնան իրենց բնակարանները: Զինված ընդդիմադիրները կրակ են բացել անզեն մարդկանց վրա, որոնց թվում կային նաև կանայք: Ցուցարարները ստիպված են եղել փախուստի դիմել:










