Սիրիայից արձակված ականները դարձյալ պայթել են Իսրայելի տարածքում
Սիրիայից արձակված երկու ռեակտիվ ականներ պայթել են Գոլանի բարձունքների մոտ գտնվող զբոսաշրջային առողջարարական կենտրոնում՝ Հերմոն լեռան մոտ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ականները պայթել են այսօր՝ վաղ առավոտյան, ընկնելով լեռնադահուկային ճանապարհին, որտեղ այդ պահին մարդ չի եղել։
Գոլանում նման հարվածներ տեղի էին ունեցել նաև ավելի վաղ, սակայն Հերմոն լեռան մոտ, որը հայտնի է ձմեռային սպորտաձևերի սիրահարների շրջանում, ականներ ընկել են առաջին անգամ։
Զինվորականների խոսքերով՝ նրանք պատասխան կրակ չեն բացել, սակայն որոշել են ժամանակավորապես փակել այդ շրջանն այցելուների համար։










