Աշխարհի ամենաեզակի ու վտանգված կենդանիների քարտեզը՝ Հայաստանով հանդերձ (լուսանկարներ)

21:55 • 16.05.13

լուսանկարում՝ բաշավոր լեմուրը

 

Լոնդոնի կենդանաբանական ընկերակցությունը «Էվոլյուցիայի բերումով մեկուսացած և ամբողջ աշխարհում վտանգված կենդանատեսակներ» (EDGE) նախագծի շրջանակներում հրապարակել է անհետանալու վտանգի առաջ կանգնած, ինչպես նաև՝ ամենաեզակի կենդանատեսակների քարտեզը, հայտնում է BBC-ն:


Սա առաջին նման քարտեզն է, որի վրա ի դեպ կարելի է գտնել Հայաստանը՝ իր վտանգված կենդանատեսակներով: Դրանք երկուսն են՝ հայկական մկնիկը (Sicista armenica) և եվրոպական պերեգուզնան (Vormela peregusna):


Ուսումնասիրության մեջ մատնանշված են աշխարհի այն անկյունները, որոնցում տվյալ կենդանատեսակները պետք է պաշտպանության տակ առնվեն: Ի դեպ, նշված տարածքներից, կաթնասունների դեպքում միայն 5-ում են նրանց փրկությանն ուղղված ջանքեր գործադրվում, իսկ երկկենցաղների դեպքում՝ ընդամենը15 տոկոսի:
 

Աշխարհի ամենաեզակի ու վտանգված կենդանիների քարտեզը՝ Հայաստանով հանդերձ (լուսանկարներ)