Google-ը գործարկել է իր սեփական վճարովի երաժշտական ծառայությունը
Google ընկերությունը գործարկել է իր սեփական վճարովի երաժշտական ծառայությունը, որը պետք է մրցակից դառնա Spotify-ին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:
Universal Music Group Inc, Sony Music Entertainment և Warner Music Group Corp երաժշտական ընկերություններն արդեն պայմանագիր են ստորագրել նոր ծառայությունում իրենց երգերը լիցենզավորելու համար:
Այս մարկետինգային որոշումն ընդունվել է Google-ի կողմից՝ սմարթֆոնների համար նախատեսված իր Android օպերացիոն համակարգի առաջխաղացման համար, որն արդեն իսկ ամենահաճախն է օգտագործվում այս ոլորտում:










