Gmail-ով այսուհետ հնարավոր կլինի փաստաթղթերից և նկարներից բացի նաև գումար ուղարկել (տեսանյութ)

23:33 • 16.05.13

Google Gmail-ի օգտատերերին կթույլատրի գումարային փոխանցումներ կատարել էլեկտրոնային փոստի միջոցով, գրում է forbes-ը:


Թվային համակարգում վճարում կատարելն անքան էլ հեշտ չէ: Ոլորտի առաջատարներից մեկը՝ Paypal վճարային համակարգն իր օգտատերերից պահանջում է հաշիվ ունենալ Paypal համակարգում: Իսկ Venmo բջջային հավելվածի օգտատերերը հաշիվ ունենալուց բացի պետք է նաև ներբեռնեն այդ հավելվածը:


Այժմ Google-ը հայտարարել է, որ կթույլատրի Gmail-ի օգտատերերին էլեկտրոնային նամակներին լուսանկարից կամ սովորական փաստաթղթից բացի նաև գումար կցել, ինչպես ցույց է տրվում տեսանյութում:

 

Այն օգտատերերը, որոնք իրենց բանկային հաշիվները կկցեն Google Wallet-ին, կկարողանան վճարային գործարքները կատարել անվճար: Իսկ նրանք, ովքեր վճարումներ կկատարեն դեբետ կամ կրեդիտ քարտերի միջոցով, գործարքի իրականացման համար կվճարեն գործարքի 2.9 տոկոսը: Գումարային փոխանցումներ հնարավոր կլինի կատարել մինչև 10000 դոլարի չափով: Google-ից հայտնում են, որ այս ծառայությունը աստիճանաբար հասանելի կդառնա Gmail-ի օգտատերերի համար:


 

Gmail-ով այսուհետ հնարավոր կլինի փաստաթղթերից և նկարներից բացի նաև գումար ուղարկել (տեսանյութ)