Իրաքում պայթյունների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

01:04 • 16.05.13

Իրաքում գրանցված մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: Մեկ օրվա ընթացքում պայթել է 6 ականապատ մեքենա և մայթեզրին տեղադրված պայթուցիկ սարք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ամենամեծ թվով զոհեր գրանցված հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կիրկուկ քաղաքում, որտեղ կառավարական շենքերի մոտ 2 մեքենա է պայթել:


Ավելի ուշ 4 պայթյուն է գրանցվել երկրի մայրաքաղաք Բաղդադի տարբեր թաղամասերում, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ:


Երկրում շիաների և սունիների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են վերջին ամիսների ընթացքում: Ապրիլ ամիսը դարձել է վերջին 5 տարում ամենաարյունոտը: