«Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը բռնկումից մոտ 15 ժամ հետո մարվել է (տարբերակ 6, լուսանկարներ, տեսանյութեր)
Մայիսի 15-ին` ժամը 23:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ԳԾՊԾ օղակը, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:
Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել ևս չորս մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
09.43
«Սպայկա» ընկերության ներկայացուցիչ Դավիթը Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ճշտե՞լ են վնասի չափը, ասաց՝ «Սաղ վարի ա»:
Ինչ վերաբերում է հարցին, թե կան հրդեհի բռնկման պատճառների վարկածներ, ընկերության ներկայացուցիչն ասաց.««Իհարկե ոչ»:
11.33
Tert.am –ի հետ զրույցում ԱԻն փրկարար ծառայության այսօրվա պատասխանատու, գնդապետ Հ.Եմիշյանն ասաց, որ առավելագույն միջոցներ են ձեռնարկվում կրակը հանգցնելու համար: Տեղում է աշխատում է 26 հատ հատուկ տեխնիկա, օգնության են եկել նաև Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները:
Ժամը 11.20 –ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէր, և տարածքն ամբողջությամբ պատված էր ծխով: Փրկարարները քանդում են ընկերության վարչական շենքի ճակատային պատը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատեն, այսինք՝ ինչպես բացատրեցին՝ ծուխը կրակ դառնա:
Ավելի ուշ տեղի է ունենալու շենքի փոքրիկ պայթեցում՝ հետագա աշխատանքները շարունակելու համար:
Պատճառված վնասի չափերը այս պահի դրությամբ հնարավոր չէ ճշտել: Տուժածներ չկան, միայն անվտանգության ծառայության աշխատակցի ձեռքը մի թեթև վնասվել է:
13.55
ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ ` 110 հրշեջ-փրկարար և փրկարար։ Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
18.20
Հրդեհը մարվել է 14.30-ին:
Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի, Ֆոտոլուրի և Արմենպրեսի










