Ամերիկյան գիտնականները բջիջների կլոնավորման ոլորտում նոր հաջողություններ են գրանցել

20:58 • 16.05.13

Առաջին անգամ Օրեգոնի համալսարանի ամերիկյան գիտնականներին հաջողվել է կլոնավորման միջոցով մարդու կաշվի բջիջներից ստեղծել էմբրիոնային ցողունային բջիջներ, որոնք կարող են օգտագործվել հատուկ հյուսվածքային բջիջների ստեղծման համար, որոնք օգտագործվում են փոխպատվաստումների ժամանակ: Իրենց հայտնագործությունը հետազոտողները հրապարակել են գիտական Cell ամսագրում, գրում է ИТАР-ТАСС-ը:


Ըստ գիտնականների, հաջող են ավարտվել լաբորատոր մկների և կապիկների, ինչպես նաև մարդկային որոշ հյուսվածքների վրա կատարված փորձերը:


«Մեր հայտնագործությունը թույլ կտա հյուսվածքների նոր բջիջներ ստեղծել հիվանդների կամ վնասված օրգանների համար: Նրանք ունակ են ռեգեներացվելու և իրենք իրենցով փոխարինելու վնասված բջիջներ՝ այդ կերպ հաղթելով հիվանդությունները, որոնցով ամբողջ աշխարհում տառապում են միլիոնավոր մարդիկ»,- նշել է նախկին ռուսաստանցի գիտնական Շուհրատ Միտալիպովը, ով այժմ աշխատում է ԱՄՆ-ում և գլխավորում է հետազոտողների խումբը:


Սա ևս մեկ քայլ է փոխպատվաստման վիրահատությունների ոլորտում, որի միջոցով հնարավոր է դառնում բուժել տարբեր տեսակի հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, Շարկո-Վյուլպիանայի հիվանդություն և այլն):


Սակայն այս գիտական հայտնագործության մյուս կողմ է դարձել բարոյական կողմը: Նման բջիջները կարող են օգտագործվել արհեստական բեղմնավորման և բժշկական նպատակներով մարդկային էմբրիոններ ստեղծելու մեջ:


Այնումամենայնիվ գիտնականները հերքում են դեպքերի նման զարգացումը:
 

Ամերիկյան գիտնականները բջիջների կլոնավորման ոլորտում նոր հաջողություններ են գրանցել