Մարդիկ ամենամոտ ընկերներ են դառնում սթրեսային գրասենյակներում. հետազոտություն

08:11 • 17.05.13

Սթրեսային մթնոլորտով աշխատավայրերի աշխատակիցներն ամենաամուր ընկերություն են կառուցում իրար հետ, պնդում է Լանքասթերի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը:


Ըստ այդմ՝ չնայած իրար կոկորդ կրծելուն և առաջ գնալու դավերին՝ գրասենյակային ընկերությունը ամենասերտն է և ամենաէմոցիոնալը, քան ցանկացած այլ ընկերություն:

 

Հետաքրքրական է, որ ըստ բրիտանացի գիտնականների գրասենյակում մտերիմ կարող են դառնալ անգամ այն մարդիկ, ովքեր քիչ ընդհանուր բաներ ունեն:


Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ «աշխատավայրում ներկայացվող պահանջները և սթրեսային միջավայրը, երբ աշխատակիցները զգում են, որ իրենց ձեռքին քիչ բան կա, էմոցիոնալ առումով մտերմիկ ընկերություն են ձևավորում»: Ի լրումն նշվում է, որ այսօր աշխատավայրերը կարող են համարվել շատ սթրեսային:
 

Մարդիկ ամենամոտ ընկերներ են դառնում սթրեսային գրասենյակներում. հետազոտություն