McLaren-ն ակնարկել է նոր գերմեքենայի ստեղծման մասին՝ հազիվ հասցնելով ներկայացնել «հինը»

10:37 • 17.05.13

McLaren ընկերությունը չի պատրաստվում բավարարվել ձեռքբերումներով։ Ամիսներ առաջ առաջին անգամ ցուցադրելով Р1 մոդելի սերիական մեքենան (արդեն վաճառվել է խմբաքանակի ավելի քան կեսը)՝ բրիտանացիներն արդեն մտածում են նրա ժառանգորդի մասին։

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այն կհայտնվի ոչ ուշ, քան 10 տարի հետո։

 

«Ավտոմեքենան պետք է պահպանի լավագույն սպորտային մեքենայի կարգավիճակն այնքան, քանի դեռ չի հայտնվել նրա հաջորդը»,-ասված է McLaren P1-ի տեխնիկական լուծման մասին տեղեկագրում։

Այն թողարկվել է 2009թ.-ին, սակայն McLaren մարքեթինգի բաժնի տնօրեն Գրեգ Լևինի համոզմամբ՝ նման մոդելների կյանքի ցիկլը պետք է կարճ լինի։ Հակառակ դեպքում՝ արտադրողին չի հաջողվի ապահովել անհրաժեշտ էսքլյուզիվությունը։

 

Այսպիսով՝ McLaren-ը չի նախատեսում շարունակել իր Р1-ի արտադրությունը 10 տարվա ընթացքում։ Հավանական է, որ երբ ներկա մեքենաների ողջ խմբաքանակը վաճառվի (դրա համար, ամենայն հավանականությամբ, հաշված ամիսներ կպահանջվեն), բրիտանացիները դադար կվերցնեն, որպեսզի դարձյալ վերադառնան շուկա՝ մի քանի տարի հետո։


Ի դեպ, առաջին լեգենդար McLaren F1-ի և այժմյան Р1-ի միջև ընդմիջումն ավելի երկար էր. առաջինի արտադրությունն ավարտվել է դեռևս 1998թ.-ին։

 

Autocar-ի տվյալներով՝ արդեն տեր ունեցող սուպերմեքենաների ¾-ն այս կամ այլ բարեփոխումների են ենթարկվել. թափքի յուրահատուկ գույներից մինչև արդիականացված ինտերիեր։ Եղել են նաև նույն գնորդի կողմից P1-ի երկու մոդելի գնման դեպքեր։
 

McLaren-ն ակնարկել է նոր գերմեքենայի ստեղծման մասին՝ հազիվ հասցնելով ներկայացնել «հինը»