Yahoo!-ն ցանկանում է գնել Tumblr-ը

15:21 • 17.05.13

Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ՝ այդ սոցկայքը ձեռք բերելու շուրջ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով All Things D-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է հարցին քաջատեղյակ աղբյուրների։ Եթե գործարքը կնքվի, ապա այն կարող է Yahoо!-ին արժենալ 1 մլրդ դոլար։

 

Tumblr-ը միկրոբլոգային ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին տեքստային հաղորդագրություններ, տեսահոլովակներ, հղումներ, մեջբերումներ տեղադրել իրենց բլոգում։

 

Այս գործարքը կարող է կարևոր քայլ լինել Yahoo!-ի ղեկավար Մարիսա Մայերի համար՝ ընկերության արդիականացման ճանապարհին։ Այդ ծառայությունից օգտվում են հիմնականում երիտասարդները, այսինքն՝ այն խումբը, որին էլ ամերիկյան ընկերությունը ցանկանում է նվաճել։

 

Yahoo!-ն ցանկանում է գնել Tumblr-ը