Լուսնի վրա 40 կգ-անոց երկնաքար է ընկել
Ամերիկացի աստղագետներն ուրբաթ գրանցել են Լուսնի մակերևույթի վրա 40 կգ-անոց երկնաքարի անկում, որը վառ բռնկում է առաջացրել, հայտնում է gazeta.ru-ն։
Հանթսվիլում գտնվող Մարշալի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի մասնագետի խոսքով՝ ընդհանուր առմամբ 8 տարվա ընթացքում ամերիկացի գիտնականները լուսնային մակերևույթի վրա գրանցել են ավելի քան 300 երկնաքարի անկում։










