Նիկոլաս Քեյջը չինական մեքենա է գովազդել (լուսանկարներ, տեսանյութ)

18:20 • 19.05.13

Չինական BAIC կորպորացիան ներկայացրել է իր նոր մեքենան, որի գովազդի համար չինացիները գումար չեն խնայել և առաջարկել հոլիվուդյան լեգենդար դերասան Նիկոլաս Քեյջին գովազդել այն։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, BAIC Senova D մոդելը ներկայացվել է Շահնայի ավտոսրահում։ Բիզնես դասի այս սեդանը պատրաստված է շվեդական Saab 9-5, մեքենայի պլատֆորմի վրա, ինչի իրավունքը չինացիները գնել են դեռևս 2009թ.։
 

 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 201 ձիաուժ հզորությամբ, 2լ. տարողությամբ, քառագլան շարժիչով։ BAIC Senova D գինը Չինաստանում կկազմի 22 700 դոլար։

 

Ամբողջ աշխարհում բրենդի դեսպանն է դարձել  Նիկոլաս Քեյջը։

 
 
 


             

Նիկոլաս Քեյջը չինական մեքենա է գովազդել (լուսանկարներ, տեսանյութ)