Մեծ Բրիտանիան տիեզերք կուղարկի իր առաջին տիեզերագնացին

17:31 • 20.05.13

Բրիտանացի առաջին տիեզերագնաց Թիմ Պիկը տիեզերքում կհայտնվի 2015թ.-ին, հաղորդել է Մեծ Բրիտանիայի Օդատիեզերական գործակալության ղեկավար Դևիդ Փարքերը։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ակնկալվում է, որ թռիչքը կիրականացվի 2015թ.-ի նոյեմբերին, և նա տիեզերքում կլինի շուրջ կես տարի։

 

Թիմ Պիկը կդառնա պաշտոնապես առաջին բրիտանացի տիեզերագնացը։ Ավելի վաղ բրիտանական ծագում ունեցող տիեզերագնացները եղել էին հիմնականում ԱՄՆ քաղաքացիներ։

 

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի մայոր Պիկն ընտրվել է 3 տարի տևած մարզումների արդյունքում՝ Եվրոպական տիեզերական գործակալության ծրագրով։


Պիկի՝ առաքելությանը մասնակցության համար Մեծ Բրիտանիան կծախսի 24 մլն դոլար։
 

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ այդ ծախսերն արդարացված կհամարեն, եթե Պիկի թռիչքը շարժի բրիտանացի դպրոցականների հետաքրքրությունը ճշգրիտ գիտությունների և տիեզերքի հանդեպ։
 

Մեծ Բրիտանիան տիեզերք կուղարկի իր առաջին տիեզերագնացին