Կանադացի գիտնականները հնագույն միջատին կոչել են դերասան Ջոնի Դեփի անունով
Կանադացի գիտնականները հայտնաբերել են մկրատաձև ոտիկներով հնագույն միջատի, որին որոշել են անվանակոչել ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփի պատվին, ով «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմում մարմնավորել էր գլխավոր դերը, գրում է Russia today-ը:
Գիտնականները միջատին հայտնաբերել են Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի ազգային պարկերից մեկում և պարզել են, որ այն ներկայիս միջատների նախատիպերից է, որն ապրել է 50 մլն տարի առաջ:
Միջատը ստացել է Kooteninchela deppi անվանումը հայտնի դերասան Ջոնի Դեփի պատվին: Գիտնականը պատմել է, որ երբ նա առաջին անգամ տեսել է միջատին, անմիջապես հիշել է «Էդվարդ մկրատ-ձեռքեր» ֆիլմի գլխավոր հերոսին, որին մարմնավորել է Ջոնի Դեփը:
Ջոնի Դեփը միակ հայտնի դեմքը չէ, ում պատվին անվանել են որևէ հագույն կենդանու: Նախկինում նման պատվի էին արժանացել Մայքլ Ջեկսոնը, Բեյոնսեն, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:










