iPad-ի համար ստեղծված յուրահատուկ աքսեսուարները (լուսանկարներ)

13:40 • 20.05.13

Ամերիկյան Apple ընկերության արդեն կուլտային դարձած iPad պլանշետային համակարգիչների օգտատերերի համար դիզայներները ստեղծել են ամենատարբեր աքսեսուարներ, որոնք միտված են iPad-ի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելուն։

 

Ամերիկյան Yahoo! News կայքն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է iPad-ի համար ստեղծված յուրահատուկ աքսեսուարները, որոնք առաջարկում ենք դիտել ստորև։

 

Որոշ օգտատերեր չեն կարողանում իրենց iPad-ից բաժանվել անգամ փողոցում քայլելիս և նույնիսկ բնական կարիքները հոգալու ժամանակ։ Ուստի, հենց այս մարդկանց համար են նախատեսված ստորև ներկայացված 2 տարբերակներ։

syte sight shirt ipad

Առաջինի՝ Syte Shirt-ի դեպքում պլանշետը մտցվում է մաքուր բամբակից պատրաստված շապիկի վրա կարված գրպանի մեջ։

Իսկ մյուսի՝ iPad Commode Caddy-ի դեպքում պլանշետը հարմար դրվում է հատուկ ձողի վրա, որին ամրացված է նաև զուգարանի թուղթը։ 2-րդ տարբերակը նախընտրողները պետք է 100 դոլար վճարեն ձողաձև պահող սարքը գնելու համար։ Իսկ Style Shirt շապիկն արժե ավելի էժան՝ ընդամենը 50 դոլար։

iPad commode caddy stand bathroom toilet paper roll holder


Դիզայներերը չեն անտեսել նաև փոքրիկ երեխաներին, որոնք ևս iPad-ի ակտիվ օգտատերերից են։ Հատուկ նրանց զբաղեցնելու համար ստեղծվել է գիշերանոթ՝ iPotty, որը համալրված է այդքան սիրելի iPad-ը պահող սարքով։ iPotty-ի գինը 40 դոլար է։


Իսկ iPad-ն ամուր, մի դիրքում ֆիքսելու համար կարելի է գնել ThiPad պարագան, որն ունի հատուկ կապիչներ՝ պլանշետը մի դիրքում ֆիքսելու համար։ Գինը՝ 24 դոլար։

Իսկ հարավկորեացի մասնագետներն ավելի հեռուն են գնացել. iPad-ը կառավարելու համար նրանք սովորական մսից ստեղծել են հատուկ գրիչներ՝ The Sausage Stylus, որոնք, ի դեպ, լայն կիրառում են գտել այդ երկրում։

sausage stylus pen bacon case


 

iPad-ի համար ստեղծված յուրահատուկ աքսեսուարները (լուսանկարներ)