Իրանը ՀՀՊ նոր համակարգերի զանգվածային արտադրություն է սկսել
Իրանի պաշտպանության նախարարությունը հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր համակարգերի զանգվածային արտադրություն է սկսել, տեղեկացնում է Взгляд-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Նոր համակարգերն ստացել են «Խերզ 9» անվանումը։ Նրանք կարող են նկատել թիրախը ցածր բարձրությունների վրա և ավտոմատ խոցել դրանք։
Իրանի պաշտպանության նախարարության գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ նոր համակարգերը մշակվել են իրանցի մասնագետների կողմից և դառնալու են երկրի ընդհանուր ՀՀՊ համակարգերի մի մասը։
Նրա խոսքով՝ համակարգերը կարող են աշխատել նաև գիշերը, կարող են մարտական լիարժեք պատրաստվածության մակարդակի բերվել մի քանի րոպեի ընթացքում։
Վերջին ժամանակներում Իրանը հաջողությամբ փորձարկել է նորագույն հրթիռային համակարգեր, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ։
Մայիսի 10-ին Պենտագոնին հղումով տեղեկություն էր տարածվել, որ Իրանը մինչև 2015թ.-ը կարող է միջմայրցամաքային հրթիռ փորձարկել։
Իսկ ապրիլի կեսերին հայտնի էր դարձել, որ հաջողությամբ փորձարկվել են միջին հեռահարության հրթիռներ։










