Վատիկանը թողարկել է սեփական լրատվական հավելվածը պլանշետների համար
Վատիկանը թողարկել է սեփական լրատվական հավելվածը պլանշետների համար, հայտնում է Russia Today-ը։ Missio-ն թույլ է տալիս ամբողջ աշխարհի կաթոլիկներին եկեղեցական լուրեր ստանալ անմիջապես Պապի նստավայրից։
Առաջինը հավելվածը փորձարկել է անձամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ «Սմարթֆոնների միջոցով էլեկտրոնային փոստը ստուգելը շատերի համար դարձել է ամենօրյա պատարագի նման յուրահատուկ արարողություն։ Ինչո՞ւ մարդկանց հնարավորություն չտալ լուրեր կարդալ իրենց կրոնի պրիզմայի միջով։ Ի դեպ, եթե մի օր Ֆրանցիսկոսին դասեն սրբերի շարքը, իմ iPad-ը կդառնա սուրբ մասունք»,- ասել է մի ամերիկացի։
Ընդհանուր առմամբ, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները նորամուծությունը գնահատել են որպես կրոնական ինստիտուտի՝ ժամանակի հետ համընթաց քայլելու ձգտում։ Հավատը ներգրավելով նոր տեխնոլոգիաներում՝ Վատիկանը փորձում է որքան հնարավոր է շատ երիտասարդների մոտեցնել կրոնին։ Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStore-ից և Google play-ից։










