Աֆրիկայում «տղամարդ դառնալու» ծիսակատարության ընթացքում 27 տղա է մահացել
Հարավաֆրիկյան Մպումալանգա նահանգում մահացել են արական սեռի 27 դեռահասներ, երբ անցնում էին ավանդական ծեսը, որից հետո տղան համարվում է տղամարդ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
ՀԱՀ-ի նախագահ Ջեյքով Զուման այսօր պահանջել է անհապաղ հետաքննել դեպքը:
Այսպես կոչված «ընդունման» կամ «տղամարդ դառնալու» արարողությունը սովորաբար տևում է 3 շաբաթ: Այս տարի ծիսակատարությանը մասնակցում էր մոտ 30.000 դեռահաս: Բացի թլպատումից, արարողությունը ներառում է թեստեր՝ մասնավորապես ցրտի, սովի և ծարավի փորձություններ:
Ոստիկանության ներկայացուցիչ Լեոնարդ Հլատին հայտարարել է, որ մահացությունների բոլոր դեպքերը գրանցվել են կառավարության կողմից հաստատված վայրերում, որտեղ պետք է լինեն բժիշկներ: Մահացածների դիահերձում չի կատարվել, սակայն հայտնի է, որ նման դեպքերում մահվան հիմնական պատճառ են դառնում վարակները և թլպատումից հետո արյան կորուստը:










