Չեխիայում 1 միլիոն լիտր ապօրինի ալկոհոլ է հայտնաբերվել
Չեխական ոստիկանությունը հայտնաբերել է 1 միլիոն լիտր ապօրինի ալկոհոլ, որը երկաթյա տարաներով թաքցված էր գետնի տակ: Հատկանշական է, որ դա մաքուր ալկոհոլ է եղել, որից հնարավոր էր պատրաստել միլիոնից ավել ալկոհոլային խմիչքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ ոստիկանության հաղորդագրությունների, ալկոհոլը հայտնաբերվել է ալկոհոլի ապօրինի վաճառքները հետաքննելիս:
Անցյալ տարի մեթանոլի հետ խառնած ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացել էր ավելի քան 40 մարդ:
Այդ ժամանակ իշխանությունները ժամանակավորապես արգել էին ալկոհոլի վաճառքը:










