Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կործանիչը հարկադիր վայրէջք է կատարել Ռիգայի օդանավակայանում

22:55 • 21.05.13

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող Mirage F1 CR կործանիչը, որը հերթապահում էր Բալթյան երկրների օդային տարածքում, երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Ռիգայի օդանավակայանում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով լատվիական էլեկտրոնային լրատվամիջոցներին:


Կործանիչ ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել տեխնիկական պատճառներով: Բալթյան երկրների օդային տարածքում հերթապահող երկրորդ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լիտվայի ռազմաօդային ուժերի բազայում:

 

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաօդային ուժերը ռոտացիայի սկզբունքով հերթապահում են Բալթյան երկրների օդային տարածքում: Այս պահին այդ առաքելությունն իրականացնում է Ֆրանսիան: