Ղազախստանում հայտնաբերվել է Մուհամեդ մարգարեի մորուքի մի մասը

21:43 • 21.05.13

Պարզվել է, որ Ղազախստանի ծեր բնակչուհին իր մոտ է պահել մուսուլմանական մասունքներ՝ Մուհամեդ մարգարեի մորուքի մի հատվածը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 


Պարզվել է, որ մազերով տուփը պահվում էր Սադովոյե գյուղում բնակվող 85-ամյա Ֆատիմայի մոտ: «3 սանտիմետր երկարություն ունեցող մազափունջը պահվում էր ապակե տուփում, որը 2 կողմերից դրվագազարդվել է արծաթով»,-հաղորդում է աղբյուրը: 


Մասունքների իրական լինելը փաստում են «բազմաթիվ կնիքներով թղթերը»: Islam-Today-ը նշում է, որ դրանց իրական լինելը հաստատել են Սաուդյան Արաբիայի մասնագետները:


Ըստ կնոջ, նա այդ արկղը ստացել է իր նախնիներից: Այժմ նա որոշել է այն փոխանցել Ղազախստանի գլխավոր մուֆտիին: Բացի այդ, շրջանի ներքին քաղաքականության վարչությունից կնոջը հայտնել են, որ նրան Ատբասարում 2 սենյականոց բնակարան կհատկացվի: