Հայտնի գրողը գեյերի պատճառով գնդակահարել է ինքն իրեն Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում (թարմացված)
Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքում կյանքին վերջ է տվել այցելուներից մեկը, հայտնում է Life News-ը:
Ֆրանսիական ոստիկանությունը միջադեպից հետո տարհանում է իրականացրել հայտնի տաճարում՝ հեռացնելով զբոսաշրջիկներին և ուխտավորներին:
Իրավապահների տվյալներով՝ խոսքը 50-ամյա տղամարդու մասին է, ով ցերեկը գնդակահարել է ինքն իրեն գործող տաճարի խորանի առաջ:
Le Figaro-ն նույն առիթով հայտնում է, որ տղամարդը 70 տարեկան է և հնարավոր է ինքնասպանության պատճառը բողոքն է եղել Ֆրանսիայում միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ:
20:08
Le Monde-ը հայտնում է, որ ինքնասպանը Ֆրանսիայում հայտնի գրող, հրապարակախոս Դոմինիկ Վեներն է, որը հոմոֆոբ է: Իր քայլից առաջ նա միասեռականների դեմ իր տեսակետը շարադրել է նամակի մեջ: Նա հանդես է եկել նաև միասեռականների ամուսնությունների օրինականացման դեմ ցույցերին:










