Pussy Riot-ից Մարիա Ալյոխինան հացադուլ է սկսել
Խուլիգանություն կատարելու համար ազատազրկված ռուսական Pussy Riot սկանդալային խմբի անդամներից Մարիա Ալյոխինան հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է RBK-ն:
Նա բողոքում է դատարանի գործողությունների դեմ:
Ատյանը հրաժարվել էր նրան բերել այն նիստին, որտեղ որոշվում է նրա պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը:
Ալյոխինան իր պաշտպաններին արգելել է նաև վարել դատը: Պաշտպաններն իրենց հերթին նկատել են, որ Ալյոխինային անհրաժեշտ է անձամբ ներկա լինել դատին:
Դատավորը հետաձգել է նիստը մինչև հինգշաբթի:
Հիշեցնենք, որ Ալյոխինան 2-ամյա ազատազրկումը կրում է Պերմի գաղութում։ Նա ազատազրկման է դատապարտվել 2012-ի փետրվարին Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար։










