Անհայտ անձինք 12 մարդու են գնդակահարել Բաղդադում

19:47 • 22.05.13

Բաղդադում՝ տղամարդկանց մասնավոր ակումբում, չորեքշաբթի օրն անհայտ անձինք 12 հոգու են գնդակահարել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:


Դա տեղի է ունեցել Բաղդադի արևելքում՝ այն նույն շրջանում, որտեղ անցած շաբաթ զինված անձինք հարձակվել էին գինու խանութների վրա և կրկին 12 մարդ էին սպանել:


Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի մայրաքաղաքի մերձակայքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11, տուժել 20 մարդ: