Եգիպտոսում քրիստոնյա հոգևորականին սպանողները դատապարտվել են մահվան

23:31 • 22.05.13

Եգիպտոսի դատարանը կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել 4 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել 2011 թվականին ղպտիական եկեղեցու հոգևորականին սպանելու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Եգիպտական ՄԵՆԱ գործակալությունը հայտնում է, որ 4 տղամարդ մտել են երկրի կենտրոնական մասերում գտնվող Ասյուտ քաղաքում բնակվող սրբազան Դաուդ Պիտեր Բոուլեսի տուն՝ կողոպուտ կատարելու նպատակով: Հանցագործները դանակի հարվածներ են հասցրել հոգևորականին և ծեծելով սպանել են, որից հետո վերցրել են նրա խնայողությունները և որոշ անձնական իրեր:


Ըստ Եգիպտոսի իրավապահ մարմինների, այս հանցագործության հետևում չկան որևէ քաղաքական կամ կրոնական դրդապատճառներ, իսկ 4 դատապարտյալներից 1-ը քրիստոնյա էր:


Թղթակիցները հայտնում են, որ Եգիպտոսում մահապատիժը բավականին հազվադեպ երևույթ է: