ՀԴԲ-ն հարցաքննության ժամանակ գնդակահարել է «Բոստոնի ահաբեկչի» ընկերոջը

17:33 • 22.05.13

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում մայիսի 22-ի գիշերը սպանվել է «Բոստոնի ահաբեկիչ» Թամերլան Ցարնաևի ընկերներից մեկը, հայտնում է ABC News-ը:

 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ նրան գնդակահարել են ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները. դա տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ, երբ նա դիմադրություն է ցույց տվել:

 

Չնայած ՀԴԲ-ից անուն չեն հրապարակել, զոհի ընկերները, ըստ Russi Today-ի, հայտնել են, որ խոսքը Չեչնիայից ոմն Իբրահիմ Տոդաշևի մասին է:

 

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել բնակելի շենքում, որտեղ և անցկացվել է հարցաքննությունը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։ Ահաբեկչության գլխավոր կասկածյալ Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով։