Հս. Կորեայի հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել է Հրվ. Կորեայի դրոշը

11:27 • 22.05.13

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունն իր պատմության ընթացքում առաջին անգամ ցուցադրել է Հարավային Կորեայի դրոշը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին։

 

Դրոշը ցուցադրվել է մայիսի 20-ին, Փարիզում անցկացվող սեղանի թենիսի աշխարհի առաջնության մասին տեսագրության ցուցադրման ժամանակ։ Հարավային Կորեայի դրոշը հստակ երևացել է հաշվիչ տախտակի կողքին, երբ խաղը հաղթել են Հս. Կորեայի մարզիկները։

 

Անցյալում հյուսիսկորեական հեռուստաընկերությունը միշտ «լղոզած» է ցուցադրել հարևան երկրի դրոշը, երբ այն հնարավոր չի եղել ջնջել կադրից։

 

Սեուլում կարծում են, որ այս քայլը կարող է վկայել այն մասին, որ Հս. Կորեան պատրաստ է հարավային հարևանի հետ երկխոսության։