Ազգային ժողովի՝ գազի սակագնի բարձրացմանը վերաբերող քննարկումը լինելու է դռնփակ
Վաղը ժամը 18. 30 –ին Ազգային ժողովում մեկնարկող քննարկումը, որը վերաբերում է գազի գնին, լինելու է դռնփակ: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը՝ նշելով, որ հրավիրվելու են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և ԱԺ բոլոր պատգամավորները՝ այդ թվում ընդդիմադիր խմբակցություններից։
«Երբ կորոշվի, եթե կորոշվի անցկացնել խորհրդարանական լսումներ, կլինեն բաց լսումներ, որոնց կարող են ներկա լինել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասաց Գոհար Պողոսյանը:










