Ամերիկացի գեներալին ազատել են աշխատանքից կնոջը դավաճանելու համար

08:51 • 22.05.13

ԱՄՆ բանակի բրիգադային գեներալ Բրայան Ռոբերթսն ազատվել է աշխատանքից կնոջը դավաճանելու համար, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով NMC News-ին։

 

Նրան մեղադրում են ոմն կնոջ հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար։ Կնոջ մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Բացի այդ, Ռոբերթսին մեղադրում են այդ կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու համար. նախնական տվյալների համաձայն՝ վիճաբանության ժամանակ նա վնասել է կնոջ շրթունքը։

 

ԱՄՆ բանակի ներկայացուցիչը, ինչպես գրում է USA Today-ը, ընդգծել է, որ Ռոբերթսի հետ միջադեպը կապված չէ բռնության կամ սեռական ոտնձգությունների հետ։

 

ԱՄՆ զինվորական օրենքների համաձայն՝ ամուսնական դավաճանությունը համարվում է հանցագործություն։