Վանաձորում քաղաքացին ոստիկաններին է հանձնել նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ

16:40 • 22.05.13

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 21-ին` ժամը 23.30-ին, 1980 թ. ծնված Սերժիկ Շ.-ն հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

Ըստ Ոստիկանության կայքի՝ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: