Հասիդների առաջնորդի թոռան հարսանիքին ներկա է գտնվել 25.000 մարդ (լուսանկարներ)
Երուսաղեմի Կիրյա Բելզ թաղամասում, որն ամբողջությամբ բնակեցված է հասիդներով, մայիսի 21-ին կայացել է վերջին տարիների ամենազանգվածային հարսանիքը, գրում է Обозреватель-ը։ Շալոմ Ռոկախ ռավինը, որը Բելցի ռաբիի 5-րդ ավագ թոռն է, ամուսնացել է Հանա Բատյե Պեների հետ: Արարողությանը ներկա է եղել 25 հազար հյուր։
Հասիդներն ամբողջ աշխարհից եկել են Երուսաղեմ՝ այդ իրադարձությունը նշելու համար։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել ամբողջ թաղամասի երթևեկությունը։
Ամբողջ արարողության ընթացքում, որը տևել է մի քանի ժամ, 19-ամյա հարսնացուն գրեթե ոչինչ չի տեսել։ Նրա դեմքը, համաձայն ավանդույթի, ծածկված է եղել քողով։ Ապագայում Շալոմ Ռոկախ ռավինը պետք է զբաղեցնի իր պապիկի տեղը և ղեկավարի հասիդական համայնքը։



















