Զարգացման իսլամական բանկը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը

17:21 • 22.05.13

Զարգացման իսլամական բանկը (ԶԻԲ) ժամանակավորապես դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը, ինչի մասին հայտարարել է բանկի նախագահ Ահմադ Մուհամմադ Ալին, տեղեկացնում է Газета-ն։ 

 

«Զարգացման իսլամական բանկի ղեկավարների խորհրդի որոշման համաձայն՝ Սիրիան ժամանակավորապես չի անդամակցի մեր կառույցին»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալին։

 

Նրա խոսքով՝ այս որոշումը հիմնված է եղել Իսլամական համագործակցության կազմակերպության ավելի վաղ Սիրիայի հարցով ընդունած բանաձևի վրա, որով այդ երկիրը դադարեցնում է իր անդամակցությունը կազմակերպությանը։

 

ԶԻԲ-ը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որին անդամակցում է 56 պետություն։