Ջանֆիդա գյուղի առվում դի է հայտնաբերվել
Մայիսի 22-ին` ժամը 14:06-ին, ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդն ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են նախնական տվյալներով նույն գյուղի նախրապահ Միշայի (50-55 տ.) դին:










