Հերթական գողությունը Կաննի կինոփառատոնում

19:00 • 22.05.13

Կաննի 66-րդ կինոփառատոնի ժամանակ հերթական գողությունն է տեղի ունեցել: Այս անգամ ավազակները թալանել են CIT Group և Silver Pictures ընկերությունների ղեկավարների վարձած ամառանոցը, հայտնում է Обозреватель-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:

 

Կաննի ոստիկանության տեղեկացմամբ՝ ավազակները ներխուժել են ամառանոց, մինչ բնակիչները մասնակցելիս են եղել փառատոնի միջոցառումներին: Գողերն ամառանոցից տարել են թանկարժեք իրեր՝ դյուրակիր համակարգիչներ, ոսկերչական իրեր և կանխիկ գումար:

 

CIT Group-ի տնօրենի խոսքով՝ իրենց են մնացել միայն անձնագրերը և բանկային քարտերը:

 

Ավելի վաղ Կաննի կինոփառատոնի ժամանակ թալանել էին հյուրանոցային համարներից մեկը՝ տանելով թանկարժեք զարդեր:

 

Քաղաքի իշխանությունները միաժամանակ խստացնում են վերահսկողությունը պալատում, որտեղ անցկացվում է փառատոնը՝ ստուգելով յուրաքանչյուր ներս մտնողին: