Կիմ Չեն Ընը պատվիրակ է ուղարկել Չինաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Չինաստան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ Կորեական ազգային բանակի քաղաքական գլխավոր վարչության պետ Չհվե Ռոն Հեն Փհենյանից Պեկին է մեկնել մեկօրյա այցով։
Այցի նպատակների մասին չի հաղորդվում։










