Մեծ Բրիտանիայում անցորդի վրա կատարած հարձակումը դիտարկում են որպես ահաբեկչություն

23:01 • 22.05.13

Լոնդոնում 2 անհայտ մարդ թրերով հարձակվել են անցորդի վրա և սպանել նրան: Ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ՝ վիրավորելով 2 հարձակվողներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հարձակումը կատարվել է Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Վուլիչյան զորանոցների շրջանում: Ըստ պատգամավոր Նիկ Ռեյնսֆորդի, մահացածը զինծառայող է եղել:


Կառավարությունն այս միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն: Վարչապետ Դևիդ Քեմերոնն այդ դեպքը որակել է որպես անհանդուրժելի:


Ըստ Ռեյսֆորդի, ոստիկանությունը հարձակման վայրում հայտնաբերել է զենքեր: Ըստ ականատեսների, հարձակվողները բղավել են «Ալլահ աքբար» և փորձել են հարձակումը նկարահանել տեսախցիկով:


Շտապ օգնության աշխատակիցը հաստատել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մարդու դիակ, որից հետո նրանք հիվանդանոց են տեղափոխել 2 վիրավոր մարդկանց: