Մարտունու զորամասում զինծառայողը կրակել է սպայի ուղղությամբ
Մարտունու զորամասում մայիսի 16-ին ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանը կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
Tert.am -ի տեղեկություններով՝ վերջինս սպա է, և Միշա Խուդավերդյանին նյարդայնացրել է, որ նա մաքրություն չպահպանելու վերաբերյալ զեկուցագիր է գրել հրամանատարին:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատելով տեղեկությունը՝ հայտնեց, որ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ:










