Վանո Մերաբիշվիլիի տանից խոշոր գումար է առգրավվել

09:24 • 22.05.13

Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի տանից խոշոր գումար է առգրավվել, հայտնում է Грузия Online-ը: Այս տեղեկությունը հաստատել է Մերաբիշվիլիի փաստաբան Գոգիտա Գաբաիձեն։ Նրա խոսքով՝ առգրավված գումարը տարբեր արժույթի է։

 

Ի դեպ, իրավապահները խուզարկել են նաև Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլի տունը։ Նրանք առգրավել են Չիաբերաշվիլիի և նրա դստեր համակարգիչները, ինչպես նաև նահանգապետի գիտական աշխատանքները։

 

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին և նահանգապետը նախօրեին ձերբակալվել էին բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։