Մերկ ուկրաինուհին ակցիա է անցկացրել ինքնասպանության վայրում՝ Փարիզի Աստվածամոր տաճարում
Փարիզի Աստվածամոր տաճարում, որտեղ նախօրեին միասեռ ամուսնությունների հակառակորդ ֆրանսիացի գրող Դոմինիկ Վեները ինքնասպանություն էր գործել, իր ակցիան է անցկացրել ուկրաինական FEMEN շարժման ներկայացուցիչը, հայտնում է Gazeta.ru-ն: Նա ըստ էության վերաբեմադրել է ողբերգությունը:
Ակտիվիստուհին եղել է ատրճանակով (Վեներն ինքն իրեն գնդակահարել էր ատրճանակով), մարմնին՝ «Ֆաշիզմ, դժոխքում վառվես» գրությամբ:
«Այս կերպ FEMEN-ը կոչ է անում ողջ եվրոպական նացիզմին՝ ի դեմս բոլոր նեոհիտլերների և կիսամուսոլինիների, հետևել ուլտրաաջակողմյան ծերուկ Վեների օրինակին և անհապաղ վերջ տալ իրենց կյանքին: Շտապե'ք, Փարիզի Աստվածամոր տաճարի խորանում տեղն այնքան էլ շատ չէ»,- ասված է շարժման հայտարարության մեջ:










