ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնի

10:17 • 22.05.13

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում`  Վարանդա (Ֆիզուլի) շրջանի ուղղությամբ, վաղը՝ մայիսի 23-ին, կանցկացվի մշտադիտարկում։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական vesti.az-ը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Պավլո Շամաևը։

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Միկ Դոլանը։