Մասիսում վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու և դիմել փախուստի

11:45 • 22.05.13

Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 21-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու և դիմել փախուստի:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1987 թ. ծնված Սասուն Վ.-ն` վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա:

 

Մայիսի 22-ին, ժամը 02.15-ին, Սասուն Վ.-ն նշված ավտոմեքենայով նույն գյուղից բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: