Սիփան գյուղում գայլերը 23 ոչխար են հոշոտել
10:38 • 22.05.13
Մայիսի 22-ին՝ ժամը 07։32-ին, Սիփանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղի բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուխ ոչխար:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի մասին տեղեկացվել է գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատուն:
Placeholder










