Գյումրիում դանակահարել են 53-ամյա տղամարդու
Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում մայիսի 21-ին՝ ժամը 16.10-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն:
Ըստ Ոստիկանության կայքի՝ բժշկն ասել է, որ Ավետիք Յ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սահմանապահների փողոցի թիվ 5 հասցեում գտնվող լողավազանի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ավետիք Յ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1958 թ. ծնված Մինաս Մ.-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:










