Վանաձորում գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց է
Վանաձորի Արցախ պուրակում մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել գազի սակագնի բարձրացման դեմ: Նրանք երթով շարժվել են դեպի Լոռու մարզպետարան՝ պահանջելով հանդիպում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:Այս մասին տեղեկացնում է «Ա1 պլյուսը» :
Բնակիչների հետ հանդիպման է եկել մարզպետի տեղակալը, սակայն ակցիայի մասնակիցների պահանջով, ի վերջո, նաև եկել է մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Բողոքի ակցիային ներկա են եղել նաև Վանաձորի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության ղեկավար Գառնիկ Սահակյանի գլխավորությամբ։
Արթուր Նալբանդյանը գազի գնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիներին ասել է , որ ինքն էլ է մտահոգված և ավելացրել, որ դեռ իրենք էլ ոչինչ չեն կարող անել։
«Դեռ պարզ չի, թե որքան կբարձրանա գազի գինը»,- ասել է մարզպետը։










