Վատիկանը հրապարակել է պատմության մեջ առաջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը
Չորեքշաբթի օրը Վատիկանը հրապարակել է պատմության մեջ առաջին տարեկան ֆինանսական հաշվետվությունը, հայտնում է РИА Новости-ն:
Հաշվետվությունը պատրաստել է 2010-ին Բենեդիկտոս պապի կողմից ստեղծված Սբ աթոռի Ֆինանսական տեղեկատվության վարչությունը, որը զբաղվում է Վատիկանի բանկ անվանվող Կրոնական գործերի ինստիտուտի մոնիտորինգով, որի գործունեության վերաբերյալ տվյալներ գրեթե չեն հրապարակվում:
64 էջանոց զեկույցը տեղեկություններ է պարունակում 2012-ի բոլոր գործարքների, ստուգումների մասին: 2011-ի 1-ի համեմատ անցյալ տարի 6 կասկածելի գործարք է հայտնաբերվել, ինչպես նաև 10.000 եվրոն գերազանցող 2,4 հազար դրամական փոխանցում:










