Հայտնի են դարձել Բանգլադեշի մայրաքաղաքում կարի գործարանի փլուզման պատճառները

20:36 • 23.05.13

Բանդլադեշում ապրիլի 24-ին կարի գործարանի շենքի փլուզման հետևանքով 1127 մարդ էր զոհվել: Ողբերգության պատճառները հետաքննող կառավարական հանձնաժողովը հաղորդել է, որ շենքի փլուզման պատճառ է հանդիսացել չափազանց ցածր որակի շինանյութի օգտագործումը և շինարարական նորմերի խախտումը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Associated Press-ին հղումով:

 

Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ շինարարության ժամանակ անորակ երկաթյա հիմք և ցեմենտ է օգտագործվել:



Ողբերգության համար մեղավոր է ճանաչվել գործարանի սեփականատեր Սոհել Ռանան, ով ունեցել է 6 հարկանի շենք կառուցելու թույլտվություն, սակայն ավելի ուշ կառուցել է ևս 2 հարկ, որտեղ տեղակայվել է կարի արտադրամասը:

 

Հանձնաժողովի զեկույցում նշվում է նաև, որ ծանր սարքավորումների պատճառով շենքում դղրդյուն է սկսվել, ինչը նույնպես նպաստել է շենքի փլուզմանը: